Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սպիտակ տունը Ջոն Հանթսմանին առաջադրում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Սպիտակ տունը Ջոն Հանթսմանին առաջադրում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
19.07.2017 | 23:20

Սպիտակ տունը Ռուսաստանում ԱՄՆ դեսպան է առաջարկել է Ջոն Հանթսմանին, թեկնածությունը պետք է հաստատի Սենատը: 57-ամյա Հանթսմանը Յուտայի նախկին նահանգապետն է, 2009-11-ին եղել է ԱՄՆ դեսպանը Չինաստանում: Նա աշխատել է ԱՄՆ 5 նախագահների վարչակազմերում, ԱՄՆ նախագահի 2012-ի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուներից մեկն էր:


Մոսկվայում ԱՄՆ հավանական դեսպանի հայրը՝ Ջոն Հանթսման ավագը ժամանակին բազմաթիվ այցելություններ է կատարել Հայաստան: Բարեգործական ծրագրերի համար Հայաստանում նրան շնորհվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշան: Ջոն Հանթսման ավագը նաև Գյումրու պատվավոր քաղաքացի է:

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ